Рейтинг@Mail.ru
USD
368.45
EUR
426.15
RUB
5.1181
GEL
138.68
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահարներ

10.03.2017, 10:52
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում։
Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահարներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–