Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 370 կրակոց

23.03.2017, 11:14
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 370 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–