Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հակառակորդը շփման գծում կիրառել է CBD և Իստիգլալ տիպի դիպուկահարներ

14.12.2016, 11:15
Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից:
Հակառակորդը շփման գծում կիրառել է CBD և Իստիգլալ տիպի դիպուկահարներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից: 

Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ):

«Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:–0–