Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին տարածաշրջան կայցելեն

13.03.2014, 10:59
ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հարցով համանախագահները համատեղ հայտարարություն են հրապարկել և նշել, որ տարածաշրջան են այցելելու ապրիլին։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին տարածաշրջան կայցելեն
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հարցով համանախագահները համատեղ հայտարարություն են հրապարկել և նշել, որ տարածաշրջան են այցելելու ապրիլին։

ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը Փարիզում և Մոսկվայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

«Համանախագահները նախարարների հետ շարունակել են աշխատանքը այն հարցերի շուրջ, որոնք բարձրացրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 2013 թվականի նոյեմբերի հանդիպման ժամանակ։ Նախարարները կրկին հաստատել են, որ պատրաստ են լուծել առկա հարցերը և գործընթացն առաջ տանել»,– ասվում է հայտարարության մեջ, հայտնում են ՌԻԱ Նովոստին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-