Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներում

18.04.2018, 12:19
Ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի:
Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։

«Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–