Հայաստանում ԱՄՆ դեսպանը հիասթափված է հայ–թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայությամբ
19.12.2014,
14:00
Հայ–թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացի բացակայությունը հիասթափեցնում է, ասաց Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված մամուլի ասուլիսը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացի բացակայությունը հիասթափեցնում է, ասաց Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված մամուլի ասուլիսը։
«Հայաստանում իմ` ավելի քան երեք տարիների աշխատանքի ընթացքում ինձ համար ամենամեծ հիասթափությունը հայ–թուրքական արձանագրություններն են։ Երբ ես ժամանեցի Հայաստան, հիշում եմ, թե որքան ոգևորված էր Մարի Յովանովիչը, բարելավման գործընթացում ներգրավված էր պետքարտուղար Քլինտոնը։ Մենք կարծում էինք, որ վերջապես կբացվեն սահմանները, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն (Երևանի և Անկարայի միջև), սակայն առաջընթացի բացակայությունը հիասթափեցնում է»,– ասաց Հեֆերնը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Վաշինգտոնը կշարունակի օժանդակել Երևանի և Անկարայի հաշտեցմանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։
2009 թվականի հոկտեմբեերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։ -0-