Հայաստանը, հնարավոր է, չմտնի Մաքսային միություն. Իսկանդարյան
30.10.2013,
14:41
Հայաստանը, հնարավոր է, չմտնի Մաքսային միություն, քանի որ դրա նախաշեմին լուրջ խնդիրներ են առաջանում, ասաց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, հնարավոր է, չմտնի Մաքսային միություն, քանի որ դրա նախաշեմին լուրջ խնդիրներ են առաջանում, ասաց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ես կասկածում եմ, որ Հայաստանն առաջիկայում կմտնի Մաքսային միություն։ Ես լուրջ կասկածներ ունեմ` կմտնի՞ նա արդյոք ընդհանրապես։ Ավելին, վստահ չեմ, որ ՄՄ–ն գոյություն կունենա հինգ տարի անց»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա` ՄՄ–ն նախագիծ է, որը ձևավորվել է շատ երկար ժամանակ, դա «կիլոգրամներով փաստաթուղթ» է, և սեղմ ժամկետներում տվյալ կառույցվին Հայաստանի միանալը գրեթե անհնար է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«ՄՄ կազմում ընդգրկված պետությունները տարբեր տնտեսական շահեր ունեն։ Օրինակ` Ղազախստանը և Ռուսաստանը պետք է փակեն իրենց տնտեսությունը, իսկ Բելառուսը և Հայաստանը` ընդհակառակը։ Պարզապես վերցնել և միանալը նման կառույցին անհնար է ըստ սահմանման»,– ասաց նա։
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ արդեն ՄՄ–ի ներսում առկա խնդիրները, հնարավոր է այնքան խորանան առաջիկայում, «որ նրանք Հայաստանի համար ժամանակ չեն գտնի»։
«Իհարկե, եթե լինի քաղաքական կամք, Հայաստանին անդամ կկոչեն։ Սակայն այսպես թե այնպես, ՄՄ–ին Հայաստանի լիարժեք անդամակցությունը դեռ հնարավոր չի թվում»,– ավելացրեց նա։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցը լուծելու նպատակով աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։ -0 -