Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+19

ՀՅԴ-ն կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

28.04.2018, 22:04
ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
ՀՅԴ-ն կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում.

Ինչպես հայտնում է yerkirmedia.am-ը, այդ մասին նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ում ինկատի ունի ՀՅԴ ԳՄ-ն՝ երեկ տարածած իր հայտարարությունում՝ առաջարկելով«համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի մայիսի 1–ին կայանալիք վարչապետի ընտրություններում։–0–