Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ նախագահը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպում չի ծրագրում. մամուլի քարտուղար

11.12.2013, 18:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ծրագրում Երևանում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ, հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Սաղաթելյանը։
ՀՀ նախագահը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպում չի ծրագրում. մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ծրագրում Երևանում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ, հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Սաղաթելյանը։

«ՀՀ նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպում չի ծրագրվել և չի կայանալու»,– Twitter–ի միկրոբլոգում գրել է Սաղաթելյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների 29–րդ հանդիպմանը, որը դեկտեմբերի 12–ին կկայանա Հայաստանի մայրաքաղաքում։ -0