Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաատանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները

05.02.2015, 19:48
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը ԵՏՄ–ի միջկառավարական հանձնաժողովի նիստի նախաշեմին կառավարությունների ղեկավարների մակարդակով քննարկել են երկկողմ օրակարգը և ինտեգրացիոն փոխգործակցությունը։
Հայաատանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ. 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը ԵՏՄ–ի միջկառավարական հանձնաժողովի նիստի նախաշեմին կառավարությունների ղեկավարների մակարդակով քննարկել են երկկողմ օրակարգը և ինտեգրացիոն փոխգործակցությունը։

«Սա մեր առաջին հանդիպումն է մեր ինտեգրացիոն նախագծին, նկատի ունեմ` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումից հետո»,– ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեդվեդևը նշել է, որ հանդիպումն անցկացվում է ուրբաթ կայանալիք ԵՏՄ` ընդլայնված կազմով միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախաշեմին։

«Այսօր մենք հնարավորություն ունենք հակիրճ, բայց բովանդակալից քննարկել մեր հարաբերությունները` և տնտեսական հարցերը, և ներդրումային, և բոլոր մյուս թեմաները, որոնք մեր բարեկամական երկրների համար արդիական են»,– ասաց Մեդվեդևը։

Աբրահամյանը շնորհակալություն հայտնել ՌԴ վարչապետին «անձնական մեծ աջակցության» համար ԵՏՄ–ին Հայաստանի միացման գործընթացում։ Նա նշել է, որ 2014 թվականին Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է բավականին լավ ցուցանիշի` 1.5 միլիարդ դոլարի, ինչը 3.2 տոկոսով ավելի է, քան 2013 թվականին։

«Կան մի շարք հարցեր, որոնք կցանկանայի Ձեզ հետ քննարկել»,– ասել է Աբրահամյանը։

«Այժմ դա էլ հենց կանենք»,– համաձայնել է ՌԴ վարչապետը։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում գլխավոր արտասահմանյան ներդրողն է։ 1991 թվականից կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 3.4 միլիարդ դոլար։

Խոշորագույն ներդրումային նախագծերի թվում են` գազաէներգետիկ օբյեկտների կառուցումը «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնակցությամբ, «Վիմպելկոմ» ԲԲԸ–ի կողմից «ԱրմենՏել» կապի ազգային օպերատորի բոլոր ակտիվների ձեռքբերումը, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ի` երկրի առաջատար Հայխնայբանկի ձեռքբերումը, ինչպես նաև «Ռուսական ալյումինիում» ԲԿ արդիականացումը «Ռուսալ–Արմենալ» գործարանի, իսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ն` Սևան–Հրազդան կասկադ ՀԷԿ–ի էներգահզորությունների։

Ռուսաստանի առջև իր պետպարտքի ամբողջ մարման համար Հայաստանը նրան որպես սեփականություն է հանձնել հինգ ձեռնարկություն։ Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների և առանձին ստորաբաժանումների տեսակարար կշիռը (ավելի քան 1300) արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների ընդհանուր թվում կազմում է 27.6 տոկոս։

2009 թվականին Հայաստանի կառավարությանը տրվել է 500 միլիոն դոլարի ռուսական պետական վարկ 15 տարվա արտոնյալ պայմաններով։ Վարկային գիծն ամբողջովին մարվել է Հայաստանի կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերին Երևանում եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցների հաշվին։ -0-