ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև տարաձայնությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ. քաղտեխնոլոգ
24.02.2015,
21:38
ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև տարաձայնությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիկայանի եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև տարաձայնությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիկայանի եթերում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև խնդիրներ էին առաջացել իրադարձությունների հետագա զարգացման հետ կապված։ Խոսքը` արտաքին քաղաքականության մասին չէ` մասնավորապես ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության, այլ սահմանադրական բարեփոխումների, որտեղ հակասություն կա»,–ասել է Քոչարյանը։
Նա նաև ընդգծել է, որ իշխանությունները ԲՀԿ–ի կողմից վտանգ են զգացել աշնանային վերջին երկու հանրահավաքներից հետո, որոնք ցույց են տվել, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է մարդկանց հավաքել, որոշակի կրիտիկական զանգված, որը հետագայում կընդլայնվի ինքն իրեն։
Փետրվարի կեսերին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն այն է, որ հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից։
«Նախագահի ելույթը արտացոլեց իշխող կուսակցության և ոչ իշխանական ուժերի միջև հասունացող լուրջ խնդիրը, որը պայթունի պատճառ դարձավ։ Բայց ինձ թվում է, որ այդ պայթունը հետևանք էր չերևացող գործընթացների, որոնք սկսվել էին դեռևս 2012 թվականին, երբ ԲՀԿ–ն մերժեց կոալիցիայի անդամ դառնալը»,–ասել է Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ ԲՀԿ–ն դուրս է մղվել ակտիվ քաղաքական կյանքից։ «Սրբությամբ դատարկ տեղ չի լինում։ Ժամանակը ցույց կտա իշխանությունների կողմից կաճեցվի նոր ընդդիմություն, թե՞ ժողովուրդն ինքը կծնի նոր ընդդիմադիր ուժ»,–ասել է նա։
Միաժամանակ, Քոչարյանը չի բացառել մի քանի ամսվա ընթացում նոր քաղաքական ուժերի առաջացումը։
Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանն իր հերթին կոչ արեց հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Ազգային ժողովի այս նստաշրջանի հերթական քառօրյան, որ սկսվել է փետրվարի 23-ին։ Ինչպես հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` առաջիկա օրերին խմբակցության անդամները կքննարկեն ստեղծված իրավիճակը, հանդես կգան հայտարարությամբ և կներկայացնեն հետագա գործողությունների հստակ ծրագիրը։–0–