Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀԿ-ն չի բացառում ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը

05.02.2016, 15:53
Ներկայում բանակցություններ են ընթանում ՀՅԴ-ի հետ համագործակության ձևաչափի վերաբերյալ` կոալիցիան ևս չի բացառվում, ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
  ՀՀԿ-ն չի բացառում ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ներկայում բանակցություններ են ընթանում ՀՅԴ-ի հետ համագործակության ձևաչափի վերաբերյալ` կոալիցիան ևս չի բացառվում,  newsarmenia.am-ի փոխանցմամբ, ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ներկայում նախարարական պորտֆելների հարց չի քննարկվում, ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ բանակցություններ են ընթանում»,-ասաց Նաղդասարյանը:

Բաղդասարյանը կարճաժամկետ համագործակցությունն արդյունավետ չի համարում: Այդ կապակցությամբ, ՀՅԴ-ի հետ գործակցությունը քննարկվում է հեռանկարային ապագայի տեսանկյունից` մասնավորապես այն շարունակվելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ևս

«Բարգավաճ Հայաստան». ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը վերջնականապես փակված է>>


Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը` համագործակցության ցանակցած ձևաչափ գործերի համաձայնեցում և որոշումների կայացում է ենթադրում

Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում կառավարության հնարավոր կոալիցիայի ձևավորման շուրջ։ Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարում հիմնականում ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցում են սահմանադրական փոփոխություններին։ -0-