ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել
10.02.2016,
19:49
Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն ապագայում համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել, հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն ապագայում համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել, «Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը:
«Նախարարական և մարզպետների պորտֆելների վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան շաբաթվա վերջին: Հիմնականում անդրադարձ է եղել Հայ հեղափոխական դաշնակցության հետ համագործակցության ձևաչափին: Տեղեկացնեմ, որ Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցությունը ունի, ընդհանուր առմամբ, նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,-հայտարարեց Շարմազանովը ՀՀԿ գործադիր նիստի ավարտին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը:
Զլմների տվյալներով, ՀՅԴ-ին կտրվի կրթության և գիտության , արդարադատության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարի պորտֆելները:--0--