Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

ՀՐԱՏԱՊ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Ղարաբաղ

05.04.2016, 17:55
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը  և Պիեր Անդրիեն, չսպասելով երեքշաբթի Վիեննայում նախատեսված ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին, մեկնում են ղարաբաղյան հակամարտության գոտի:
ՀՐԱՏԱՊ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), չսպասելով երեքշաբթի Վիեննայում նախատեսված ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին, մեկնում են ղարաբաղյան հակամարտության գոտի: Նրանք մտադիր են այցելել Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

«Պոպովը, չսպասելով մշտական խորհրդի նիստին, մեկնում է տարածաշրջան, ֆրանսիացի համանախագահը` ևս: «Եռյակի» զեկույցը մշտական խորհրի նիստում կպատրաստի ամերիկացի համանախագահը», - ՌԻԱ Նովոստիին ասել է ԵԱՀԿ աղբյուրը` ավելացնելով, որ հետո Ջեյմս Ուորլիքը կմիանա տարածաշրջանում գտնվող իր գործընկերներին:

Ինչպես սպասվում է, դեսպանները կհանդիպեն տարածաշրջանի ղեկավարության հետ, կքննարկեն դիմակայության դադարեցման և դրա լուծման քաղաքական փուլին անցնելու միջոցները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–