Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+37

Հուսով եմ, որ ապրիլյան իրադարձությունները Ղարաբաղում չեն կրկնվի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

21.10.2016, 20:47
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուսով է, որ ապրիլյան սրացումը Ղարաբաղում չի կրկնվի։
Հուսով եմ, որ ապրիլյան իրադարձությունները Ղարաբաղում չեն կրկնվի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուսով է, որ ապրիլյան սրացումը Ղարաբաղում չի կրկնվի։

«Վստահ եմ, որ ոչ միայն ԵՄ–ն, այլև միջազգային հանրությունը հուսով են, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, ինչը հնարավորություն կտա հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին», – ասաց Զալբերը Երևանում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Նա նաև ավելացրեց, որ չի մոռացել Ղարաբաղ այցելելու իր խոստման մասին։

«Իհարկե, դա իմ ցանկությունն է, սակայն ես պետք է հաշվի առնեն ԵՄ հատուկ ներկայացուցչին, հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին», – նշեց Զալբերը։

Նա ընդգծեց, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակն ու բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները։ –0–