Գյումրիում ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Հայ–ռուսական III միջտարածաշրջանային համաժողովի բացումը
02.12.2013,
11:12
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ելույթ կունենան «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային Միություն» հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի բացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2–ին հայկական` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԳՅՈւՄՐԻ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ելույթ կունենան «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային Միություն» հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի բացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2–ին հայկական` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 2–3–ը Գյումրիում և Երևանում։ Դրա նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացնել միջտարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բացահայտել համագործակցության և զարգացման նոր հնարավորությունները ՄՄ Հայաստանի մուտքի հեռանկարների շրջանակներում։
Համաժողովին հիմնական զեկույցներով ելույթ կունենան ՀՀ վարչապետ, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանն ու ռուսական կողմից` հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Նախատեսված են նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևի ելույթները։
Լիագումար նիստում նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, ՌԴ տարածաշրջանային զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովի, երկու երկրների առևտրատնտեսական պալատների նախագահների ելույթները։
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն միջտարածաշրջանային ցուցահանդեսներ, տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի բարեկամների խորհրդարանական ակումբի նիստը, ինչպես նաև կկազմակերպվեն կլոր սեղաններ` նվիրված Մաքսային միության պայմաններում երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման հարցերին։ Հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցները կքննարկեն նաև էներգետիկ, տրանսպորտային համագործակցությանը, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների, բանկային և ներդրումային, զբոսաշրջության, տիեզերական տեխնոլոգիաների և հումանիտար կապերի զարգացման ոլորտներում կապերին նվիրված հարցերը։
Երկու պետությունների ղեկավարները Գյումրիում կայցելեն նաև միջտարածաշրջանային ցուցահանդես, կմարեն Սոչիում կայանալիք օլիմպիադային նվիրված դրոշմանիշները, ինչպես նաև կմասնակցեն հեռուստակամրջին, որը նվիրված է Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի բացմանը։
Նախօրեին Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ռուս–հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերի աշխատանքային խմբի փորձագետների նիստ են անցկացրել։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի պետական այցով ժամանում է Երևան, որտեղ բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, կայցելի 102–րդ ռուսական ռազմաբազա և կմասնակցի ռուս–հայկական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին։–0–