Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

ԱԺ խոսնակ. «Իմ թոռն ապրելու է այն երկրում, որի մասին ես երազում եմ»

06.12.2015, 13:29
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը քվեարկել է կիրակի կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։
ԱԺ խոսնակ. «Իմ թոռն ապրելու է այն երկրում, որի մասին ես երազում եմ»

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը քվեարկել է կիրակի կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։

«Քվեարկում եմ հանուն իմ երկրի և համոզմունքների։ Ես ռոմանտիկ չեմ։ Սահմանադրությունը միայն հնարավորություններ է տալիս, իսկ հետագայում հարկավոր է աշխատել ժողովրդի հետ համատեղ», – հայտարարեց Սահակյանը լրագրողներին։ 

«Իմ թոռն ապրելու է այն երկրում, որի մասին ես երազում եմ», – նշեց ԱԺ խոսնակը։

Ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև քաղաքական այլ գործիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–