Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Կոտայքի նախկին մարզպետը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար

02.04.2015, 20:51
Կոտայքի նախկին մարզպետ  Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
 Կոտայքի նախկին մարզպետը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/.Կոտայքի նախկին մարզպետ  Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Համապատասխան որոշումը հինգշաբթի ստորագրել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հարությունյանը տարբեր տարիների գլխավորել է քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունը։ Կոտայքի մարզպետի պաշտոնում նրան փոխարինել է Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը։ -0-