Կանադայի վարչապետ. ուրախ եմ ծանոթանալ Փաշինյանի հետ, կհանդիպենք Երևանում (ՎԻԴԵՈ)
25.09.2018,
11:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նախօրեին կայացել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպումը, ով անձամբ է մոտեցել Հայաստանի կառավարության ղեկավարին։
«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է Տրյուդոն Twitter–ի իր էջում։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում 2018 թ.–ի հոկտեմբերի 11–12–ից։–0–