Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Երևանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ` թմրանյութերի դեմ պայքարի հարցում. ՀՀ ոստիկանապետ

04.10.2013, 16:45
Հայկական կողմը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ` թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցում, ուրբաթ «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության, որի կենտրոնակայանը գտնվում է Երևանում, արդյունքները ամփոփելով` ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Երևանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ` թմրանյութերի դեմ պայքարի հարցում. ՀՀ ոստիկանապետ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ` թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցում, ուրբաթ «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության, որի կենտրոնակայանը գտնվում է Երևանում, արդյունքները ամփոփելով` ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Հայաստանը փակ թեմաներ չունի։ Հանցագործությունն ազգություն չունի»,– ընդգծեց Գասպարյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշեց, որ ՀԱՊԿ–ի հովանու ներքո անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային օպերատիվ պրոֆիլակտիկ միջազգային գործողությանը մասնակցում են ոչ միայն Կազմակերպության անդամ երկրները, այլ նաև ևս 22 պետություն։

«Այդ գործողության շրջանակում հայ և ադրբեջանցի ոստիկանները նորմալ համագործակցում են»,– ասաց Բորդյուժան։

«Կանալ–Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությունն անցել է հոկտեմբերի 1–4–ը Հայաստանում։

Գործողության անցկացման կապակցությամբ Երևան են ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը։ –0–