Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀՀ կառավարությունը խորհրդարանին առաջարկել է դեկտեմբերի 15–ին արտահերթ նստաշրջան գումարել

11.12.2014, 15:50
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում առաջարկել է  խորհրդարանին դեկտեմբերի 15–ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
ՀՀ կառավարությունը խորհրդարանին առաջարկել է դեկտեմբերի 15–ին արտահերթ նստաշրջան գումարել
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում առաջարկել է  խորհրդարանին դեկտեմբերի 15–ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը` օրակարգում ներառված է ավելի քան 30 հարց՝ միջազգային 8 պայմանագիր, Եվրասիական տնտեսական միության անդամակցությանն առնչվող օրենքների նախագծեր և այլն:

«Պատգամավորներին առաջարկվելու է նաև վերանայել այն օրենքները, որոնք ուժի մեջ են մտնելու 2015 թվականի հունվարի 1–ից, մասնավորապես    «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը»,–նշել է Հարությունյանը: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց բոլոր նախարարներին  վերանայել իրենց ոլորտների օրենսդրական նախագծերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխությունները ներկայացնել   նախատեսվող արտահերթ նստաշրջանի վերանայմանը

«Նախարարներին առաջարկում եմ վերանայել իրենց ոլորտների օրենսդրական նախագծերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխությունները ներկայացնել   նախատեսվող արտահերթ նստաշրջանի վերանայմանը»,– ասել է Աբրահամյանը։

Ինչպես  նախկինում հայտարարել էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, արտահերթ նստաշրջանում կքննարվի մոտ 25 օրենքների  լրացումներ և փոփոխություններ։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասիան դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–