Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել միայն Ռուսաստանի հետ ինտեգրմամբ. փորձագետ

Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել միայն Ռուսաստանի հետ ինտեգրմամբ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներկա պայմաններում Կովկասի ժողովուրդների կայունության և զարգացման ապահովումը հնարավոր է է միայն ռուսական աշխարհաքաղաքական նախագծի շրջանակներում, հայտարարել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆասիխ Բադերխանը չորեքշաբթի «Անվտանգությունը և  համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ։

«Կովկասի ժողովուրդները պատմականորեն ընտրել են չարյաց փոքրագույնը, և դա միշտ Ռուսաստանն է եղել։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ռուսական աշխարհաքաղաքական նախագիծը միակն է, որ կարող է ապահովել տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունը», – ասել է նա։

Փորձագետի խոսքերով` Հարավային Կովկասի երկրները պետք է եզրահանգումներ անեն արաբական երկրներում տիրող իրավիճակից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
 
«Երկրագնդի վրա ժողովրդագրական պայթյունը խնդիր է, և բոլորի համար ռեսուրս չի բավարարի։ Արևմտյան վերնախավը դա հասկանում է, և այդ պատճառով ձգտում է դադարեցնել զարգացումը Արևելքում` ազգային պետությունները քանդելու համար որպես գործիք օգտագործելով իսլամիզմը», – նշել է նա։

Բադերխանն ընդգծել է, որ այս ռազմավարության հակառակորդներն են Ռուսաստանն ու Չինաստանը, ինչը թույլ տվեց մասամբ բեկել իրավիճակը։

«Ժամանակն է ներմուծել «Արևմտյան հարց» տերմինը։ Այն, ինչ տեղի է ունենում մահմեդական աշխարհում, ցույց է տալիս, որ առանց Արևմուտքի մասնակցության բոլոր խնդիրները կլուծվեին շատ ավելի լավ և արագ։ Այս ամենը դաս է Կովկասի ժողովուրդների համար», – ասել է նա։

Երևանում դեկտեմբերի 18-20-ն անցկացվող «Անվտանգությունը և  համագործակցությունը Հարավային Կովկասում» համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանկարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնը (Ռուսաստան) և «Նորավանք» գիտակրթական կենտրոնը (Հայաստան)։–0–  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:22 18.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×