«Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովն է չորեքշաբթի մեկնարկել Երևանում
18.12.2013,
11:23
«Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովն է չորեքշաբթի մեկնարկել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովն է չորեքշաբթի մեկնարկել Երևանում։
Համաժողովի բացման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում բացի գոյություն ունեցող հակամարտությունները ներկայացնելուց, կլինեն նաև համագործակցության գաղափարներ, որոնք կծառայեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
«ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) գործադիր տնօրեն Անդրեյ Մեդվեդևը, շնորհակալություն հայտնելով փորձագետներին և լրագրողներին Ամանորի նախաշեմին համաժողովի նկատմամբ նման մեծ հետաքրքրություն դրսևորելու համար, ուշադրություն դարձրեց համաժողովի հագեցած օրակարգին։
«Հագեցած օրակարգը պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ հարցեր չունեն պատասխաններ, և համաժողովի նպատակն է գտնել որոշ հարցերի պատասխանները», – նշել է նա։
Երևանում դեկտեմբերի 18-20-ն անցկացվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանկարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնը (Ռուսաստան) և «Նորավանք» գիտակրթական կենտրոնը (Հայաստան)։–0–