Հայկական ԶԼՄ–ները գերագնահատում են նախարարական պորտֆելների բաշխման նշանակությունը. ՀՀԿ պատգամավոր
15.02.2016,
17:31
Հայկական մեդիադաշտը չափազանց մեծ նշանակություն է տալիս նախարարական պորտֆելների բաշխման հարցին, ասաց Հայաստանի հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական մեդիադաշտը չափազանց մեծ նշանակություն է տալիս նախարարական պորտֆելների բաշխման հարցին, ասաց Հայաստանի հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«Առայժմ ոչ ոք այս կամ այն պաշտոնի թեկնածուների կոնկրետ անուններ չի հնչեցրել, նման որոշում չկա։ Բացի այդ, պորտֆելների բաշխումը բանակցություններում առաջնային խնդիր չէ, դրանք երկրորդական հարցեր են։ Ամենակարևորն ապագային ուղղված ծրագրային դրույթներն են, որոնց շուրջ կկառուցվի երկու քաղաքական ուժերի հետագա համագործակցությունը»,– ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Մելիքյանը միաժամանակ նշեց, որ ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն առայժմ չեն ավարտել գործակցության բանակցություններն ապագա հավանական կոալիցիայի շրջանակում։
«Արդյունքները հայտարարելու վերջնական որևէ ժամկետ չկա։ Քաղաքական առանձին գործիչներ առանձին բանակցություններ են վարել, բայց ժամկետների մասին խոսք չի եղել։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ գործակցության հարցով կոնսենսուս կա։ Առաջիկայում առանձին հայտարարություն կարվի բոլոր այդ գործընթացների առիթով։ Այս պահին կարող եմ միայն ասել, որ բանակցությունները շարունակվում են»,– ասաց Մելիքյանը։
Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախորդ չորեքշաբթի ասել էր, որ ՀՀԿ–ն և Դաշնակցությունը գործակցության նախնական պայմանավորվածության են հասել, իսկ մնացած մանրամասները հայտնի կլինեն մինչև շաբաթվա վերջ։
ԶԼՄ–ները հայտնում են, որ պայմանավորվածությունների շրջանակում ՀՅԴ–ին կանցնեն արդարադատության, կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության պորտֆելները։ -0-