Լոքյանն ամեն ինչ կանի գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար. վարչապետ

Լոքյանն ամեն ինչ կանի գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, այս մասին վարչապետն ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին  նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին ներկայացրելիս:

«Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք»,-ասված է հաղորդագրությունում:
 
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ:

Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը:

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար:

 Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ և լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար:

Միաժամանակ պարոն Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին և նշել, որ կառավարության գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է: -0-
 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:36 25.02.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×