Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
21.03.2014,
17:19
Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` նրա ներկա պայմաններում», – ասել է նա։
Կուսակցության առաջնորդը սխալ է համարում այն իրավիճակը, որի դեպքում Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հասնել այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն այն դեպքում, երբ ինքն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հովհաննիսյանի խոսքերով` Արցախի անկախության ճանաչումը բխում է Հայաստանի շահերից։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-