Հայաստանը պետք է փորձի հետաձգել ՄՄ–ին միանալը մի քանի ամսով. ՀԳՀՄ
20.03.2014,
19:57
Հայաստանը գոնե մեկ–երկու ամսով պետք է հետաձգի Մաքսային միությանը միանալը, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը գոնե մեկ–երկու ամսով պետք է հետաձգի Մաքսային միությանը միանալը, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ենթադրվում է, որ Հայաստանը կարող է ՄՄ–ին միանալ մինչև այս տարվա վերջ։
«Բնականաբար, Ռուսաստանը կշտապի, բայց մենք չպետք է զոմբիավորված գնանք նրա հետևից, այլ պետք է առաջնորդվենք կշռադատված որոշումներով»,– հինգշաբթի ասաց Մակարյանը մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, կառավարությունը պետք է զարգացնի երկխոսությունը մասնավոր հատվածի և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ «ՄՄ–ին միանալու փաստաթղթերի ստորագրումը հարկ է հետաձգել` բացատրելով դա Հայաստանի առևտրային հարաբերությունների փոփոխությամբ»,– ասաց նա։
Մակարյանը միաժամանակ կարծում է, որ Հայաստանի կառավարությունը բացի «ճանապարհային քարտեզի» կազմումը ՄՄ–ին միանալու որևէ լուրջ քայլ չի կատարել, մինչդեռ պահանջում է մի շարք հարցերի լուծում, ներառյալ բյուջեի սեկվեստրը։
ՀԳՀՄ նախագահի խոսքով, մեկ–երկու ամսով հետաձգումը թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել իրավիճակը և գործել հանգամանքներին համապատասխան։
«Տնտեսության զարգացման ստանդարտ մոտեցումներն արդեն արդյունավետ չեն, և անհրաժեշտ է վճռական քայլեր կատարել, հակառակ դեպքում Հայաստանը միշտ մեքենայությունների կենթարկվի»,– ասաց նա։
Այս առիթով Գործատուների միության ղեկավարն առաջարկեց ավելի մեծ ազատություն տալ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և դրդել օլիգարխներին միջոցներ ներդնել սեփական երկրում։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–