Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել մինչև մայիս. վարչապետ

27.12.2013, 16:58
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը պատրաստ կլինի մինչև մայիս, ուրբաթ ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել մինչև մայիս. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը պատրաստ կլինի մինչև մայիս, ուրբաթ ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այդ խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնց մեջ ներառված են մեր լավագույն մասնագետները»,– հայտնեց Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Այդ կապակցությամբ վարչապետը նշեց, որ ՄՄ–ի Հայաստանի գործընկերները բարձր են գնահատում հայ մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ -0- -