Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ԴՄԾ–նն առաջարկել է օրինականացնել Հայաստանում իր ներկայացուցչությունները

20.05.2015, 20:21
ՌԴ ԴՄԾ–ն հույս ունի պաշտոնական կարգավիճակ ստանալ Հայաստանի իր ներկայացուցչության համար, հայտնել է գերատեսչության նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին։
ԴՄԾ–նն առաջարկել է օրինականացնել Հայաստանում իր ներկայացուցչությունները
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԴՄԾ–ն հույս ունի պաշտոնական կարգավիճակ ստանալ Հայաստանի իր ներկայացուցչության համար, հայտնել է գերատեսչության նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին։

«Մեծ նշանակություն ունի ներկայացուցչության հարցի կարգավորումը»,– ասել է ՌԴ ԴՄԾ ղեկավարը չորեքշաբթի Մոսկվայում Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ։

«Մենք հասկանում էինք Հայաստանին, կտրուկ քայլեր չէինք կատարում, գուցե արդեն հնարավորություն կա, և կարող ենք անցնել այդ արգելքը և նորմալ աշխատանք սկսել»,– ասել է ԴՄԾ ղեկավարը Երևանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության մասին։
.
«Մեզ պետք է օրինականացնել ներկայացուցչության կարգավիճակը»,– ասել է Կ.Ռոմոդանովսկին։

«Ես գիտեմ, որ Հայաստանն ունի առանձնահատուկ հայացքներ, որ Ռուսաստան են գնում, և Հայաստանի համար աշխատանքային այդ ռեսուրսների կորուստը, քաղաքացիության ստացումը` դրանք ժողովրդագրական խնդիրներ են։ Մեզ այդ իմաստում պետք է դուրս գալ իրավիճակից։ Պետք է հարաբերությունների նոր ռազմավարություն կառուցել»,– ասել է Կ.Ռոմոդանովսկին։

Կ.Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի առավել գերակա գործընկերներից է միգրացիայի ոլորտում, Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատանքի առավելագույն պրեֆերենցիաներ ունեն։

«Պետք է փնտրել տարբերակներ, որ այդ առավելությունները չհանգեցնեն ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի համար անցանկալի հետևանքների»,– հայտնեց նա։

ԴՄԾ տվյալներով, Ռուսաստանի տարածքում են գտնվում Հայաստանի շուրջ 517 հազար քաղաքացներ, ինչը կազմում է Ռուսաստանում գտնվող ԱՊՀ քաղաքացիների ընդհանուր թվի 6.1 տոկոսը։ Ռուսաստանի տարածքում օրինական գտնվելու ժամկետների խախտմամբ գտնվում է մոտ 183 հազար հայ քաղաքացի։

ԴՄԾ–ից հայտնել են, որ 2014 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել Հայաստանի մոտ 20 հազար քաղաքացի։ -0-