Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

ՄՄ-ի մի քանի տասնյակ հակառակորդներ բողոքում են ՀՀ նախագահի նստավայրի առջև

26.11.2013, 14:19
Շուրջ 40-50 անձինք, այդ թվում` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այս րոպեներին բողոքի ակցիա են անցկացնում Երևանում նախագահական նստավայրի առջև` պահանջելով հրաժարվել Մաքսային միությանը միանալու որոշումից:
ՄՄ-ի մի քանի տասնյակ հակառակորդներ բողոքում են ՀՀ նախագահի նստավայրի առջև
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Շուրջ 40-50 անձինք, այդ թվում` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այս րոպեներին բողոքի ակցիա են անցկացնում Երևանում նախագահական նստավայրի առջև` պահանջելով հրաժարվել Մաքսային միությանը միանալու որոշումից:

Ակցիայի մասնակիցների ձեռքերում «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ Մաքսային միությանը», «Ոչ Ռուսական կայսրությանը» գրությամբ պաստառներ են:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ակցիան ընթանում է խաղաղ` առանց ոստիկանների հետ բախումների:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 18–ին Վինլյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։–0–