Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Նախագահը հետ է կանչել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանին

21.11.2018, 15:18
Նախագահը հետ է կանչել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանին։
Նախագահը հետ է կանչել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: 

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանի հրամանագրի համապատասխան, Եգիպտոսում ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը (նստավայրը` Կահիրե):

Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սարգսյանի հրամանագրով, Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Տաջիկստանում և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Թուրքմենստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Գառնիկ Բադալյանը (նստավայրը` Աշխաբադ):-0-