Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Նախկին նախարարներից մեկը կարող է կրկին ներառվել ՀՀ նոր կառավարության կազմում

22.03.2018, 11:39
ՀՀ նոր նախագահի` պաշտոնական լիազորությունները ստանձնելուց հետո կառավարությունը հրաժարական կտա։
Նախկին նախարարներից մեկը կարող է կրկին ներառվել ՀՀ նոր կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա, գրում է «Ժողովուրդը»։

Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:

«Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում», – նշում են հոդվածի հեղինակներն ու հիշեցնում, որ Գրիգորյանը ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ:–0–