Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Նալբանդյան. Հայաստանը հուսով է խորացնել Իրանի հետ համագործակցությունը

14.07.2015, 17:30
Հայաստանը լիահույս է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում կընդլայնվի Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, նշվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
Նալբանդյան. Հայաստանը հուսով է խորացնել Իրանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը լիահույս է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում կընդլայնվի Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, նշվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։

Իրանը և «վեցնյակի» երկրները (ՄԱԿ–ի ԱԽ–ի մշտական անդամները և Գերմանիան) երեքշաբթի Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող համաձայնության են հասել, որով նախատեսվում է, որ ՄԱԳԱՏԷ–ին հասանելի կլինեն Իրանի միջուկային օբյեկտները, իսկ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աստիճանաբար կհանվեն։

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման», – նշվում է նախարարի հայտարարության մեջ։

Նալբանդյանը նաև նշել է, որ լիահույս է, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար: –0–