Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Վիլնյուսի գագաթնաժողովին հայկական պատվիրակության կազմն արդեն որոշված է.ԱԳՆ

22.11.2013, 16:31
Նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի հայկական պատվիրակության կազմն արդեն որոշված է, ուրբաթ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Վիլնյուսի գագաթնաժողովին հայկական պատվիրակության կազմն արդեն որոշված է.ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի հայկական պատվիրակության կազմն արդեն որոշված է, ուրբաթ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԱԳՆ ղեկավարը չի հրապարակել հայկական պատվիրակության կազմը` նշելով, որ «բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն»։ 

Ինչպես հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, Նալբանդյանը նաև չի բացահայտել գագաթնաժողովի ընթացքում որևէ համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ մանրամասները։
 
ԱԳՆ ղեկավարը նաև հաստատել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով ։

«Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա»,–ասել է նա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 18–ին Վինլյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։–0–