Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել Ալժիրի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հնարավորությունները. նախագահ

12.12.2014, 19:18
Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Արաբական աշխարհի, այդ թվում՝ Ալժիրի հետ և պատրաստակամ է ուսումնասիրել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ–ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուանի (նստավայրը՝ Մոսկվա) կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում:
Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել Ալժիրի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հնարավորությունները. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Արաբական աշխարհի, այդ թվում՝ Ալժիրի հետ և պատրաստակամ է ուսումնասիրել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ–ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուանի (նստավայրը՝ Մոսկվա) կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի խոսքով, դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներում ևս նպաստում է այդ փոխգործակցության զարգացմանը:

Սարգսյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի` ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների ամրապնդման:

Զրուցակիցները նշել են, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները։

Կողմերը հայ-ալժիրյան փոխգործակցության ներկայիս մակարդակը բավարար չեն համարել և ընդգծել են, որ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր մոտեցումների շուրջ համագործակցությունը զարգացնելու և միմյանց օժանդակելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք ակտիվ աշխատանք իրականացնել:

Ընդհանուր մոտեցումների համատեքստում դեսպանը նշել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Զրուցակիցները կարևորել են նաև արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներին դիմակայելու գործում համագործակցությունը:–0–