Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+37

ԼՂՀ նախագահը բանակաշինության գործընթացը բավարար է գնահատել

15.01.2016, 13:54
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադառնալով բանակաշինության գործընթացին, նշել է ձեռքբերումներն ու առկա խնդիրները և 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:
ԼՂՀ նախագահը բանակաշինության գործընթացը բավարար է գնահատել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադառնալով բանակաշինության գործընթացին, նշել է ձեռքբերումներն ու առկա խնդիրները և 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:
 
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այս գնահատականը ԼՂՀ նախագահը տվել է հունվարի 15-ին, Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, որը նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը և 2016թ. անելիքներին,

«Նախագահ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բարդ ու լարված, ինչն առաջադրում է նաև ռազմավարական բնույթի նոր խնդիրներ:

Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում»,-ասված է հաղորդագրությունում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտոնատար այլ անձինք:-0-