Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն ապահովում է երկկողմ կապերի ներդաշնակ զարգացումը. Սարգսյան

Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն ապահովում է երկկողմ կապերի ներդաշնակ զարգացումը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համագործակցության ներդաշնակ զարգացումը, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Պետդումայի` Հայաստանում աշխատանքային այցով գտնվող խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ միջխորհրդարանական կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերը, Հանրապետության Նախագահի խոսքով, վերաբերում են երկու երկրների փոխգործակցության ամենատարբեր ոլորտներին և օժանդակում են օրենսդրական հիմքերի ստեղծմանը՝ ապահովելով Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համագործակցության ներդաշնակ զարգացումը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք արդյունավետորեն դրսևորվում են նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Սերժ Սարգսյանը և Սերգեյ Նարիշկինն անդրադարձել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում: Կողմերն ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, և անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորումը լիարժեքորեն օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:03 30.03.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×