Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՀՀ նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական նախարարների նշանակման հրամանագրերը

24.02.2016, 20:25
Հայաստանի Հանրապետության նախագահը չորեքշաբթի հրամանագրեր է ստորագրել նախարարների պաշտոնից ազատման և նոր նախարարների նշանակման մասին, «Նովոստի–Արմենիայի» փոխանցմամբ այս մասին  հայտնել են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ՀՀ  նախագահը ստորագրել է  ՀՅԴ-ական նախարարների նշանակման հրամանագրերը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ /. Հայաստանի Հանրապետության նախագահը չորեքշաբթի հրամանագրեր է ստորագրել նախարարների պաշտոնից ազատման և նոր նախարարների նշանակման մասին, «Նովոստի–Արմենիայի» փոխանցմամբ այս մասին  հայտնել են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահի հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինսյանը, իսկ Դավիթ Լոքյանը`  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Նախագահի այլ հրամանագրերով ՀՀ  կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվել է Կարեն Ճշմարտյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է Տարածքային կառավարման և Աարտակարգ իրավիճակների նախարարությունների:

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահի այս հրամանագրերը հետևել են այսօր ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև Քաղաքական համագործակցության համաձայնագրին:

Այլևս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել է Արմեն Երիցյանը:-0-