Հայաստանի նախկին նախագահները կստանան կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով
04.03.2015,
18:10
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության նախագահին վճարմանւ, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության նախագահին վճարմանւ, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը։
Օրինագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ` 1, իսկ 12 պատգամավոր` ձեռնպահ։
Փոփոխություններով նախատեսվում է, որ Հայաստանի նախկին նախագահները կստանան կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով։
Հաշվի առնելով ՀՀ նախագահի ներկա աշխատվարձը` նախկին նախագահի կենսաթոշակն այսօրվա դրությամբ պետք է կազմի մոտ 924 հազար դրամ։
Փոփոխությունների համաձայն` եթե նախկին նախագահը զբաղեցնում է որևէ պաշտոն, որի աշխատավարձի չափը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսից ավելի, ապա կենսաթոշակի տրամադրումը դադարեցվում է։ Եթե այս կամ այն պաշտոնի աշխատավարձի չափը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսից պակաս, ապա վճարվում է միայն տարբերությունը։ Կենսաթոշակի վճարումն ամբողջությամբ վերականգնվում է, երբ նախկին նախագահը դադարում է եկամուտ ստանալ մեկ այլ պաշտոնից։
Բացի այդ, կատարված փոփոխություններով չեղյալ է հայտարարվում անձնական գրասենյակը նախկին նախագահի օգտագործմանը փոխանցելու սահմանափակումը։
Այսպես, եթե ավելի վաղ նախկին նախագահը կարող էր օգտվել անձնական գրասենյակից մինչև 70 տարեկանը, ապա հիմա այդ իրավունքն ամրագրվում է ցմահ։
Անկախ Հայաստանի առաջին նախագահը Լևոն Տեր–Պետրոսյանն է (1991-1998), երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը (1998–2008)։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2008 թ.–ին, իսկ 2013 թ.–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է։ Այսօրվա դրությամբ երեք նախագահներից միայն Լևոն Տեր–Պետրոսյանն է 70 տարեկան ։-0-