Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Նախընտրական վազքն արդեն փաստացի սկսվել է. քաղաքագետ

01.03.2016, 15:27
Հայաստանում ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
  Նախընտրական վազքն արդեն փաստացի սկսվել է. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հայտնում է newsarmenia.am-ը:

2017 թվականին Հայաստանում անցկացվելու է խորհրդարանական ընտրություններ

«Հայաստանում սկսվում է նախընտրական վազքը: Ոչ ֆորմալ, բայց իրապես սկսվում է քարոզարշավը: Կոալիցիայի ստեղծումը, կառավարության փոխատեղումները` դատելով այս ամենից, ուղղակի կապ են ընտրական գործընթացների հետ»,-ասաց փորձագետը:

Իշխող Հանրապետական կուսակցությունը փետրվարի 24-ին ՀՅԴ-ի հետ կնքել է քաղաքական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում դաշնակցականները կառավարությունում 3 նախարարական պորտֆել ստացան

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, մինչ խորհրդարանական ընտրություններ իրավիճակը խոստանում է  հետաքրքիր լինել, քանի որ «այս շղթաները կկապվեն»: «Հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, քանի որ Հայաստանի բնակչությունը սովոր չէ խորհրդարանական ընտրություններն ընդունել որպես երկրի գլխավոր ընտրություններ: Գլխավորը` նախագահականն էր, իսկ հիմա` ընդհակառակը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, եկող տարվա գարնանից մինչև հաջորդ տարվա փետրվար-մարտ նախագահական ընտրություններ սպասվում է քաղաքական ուժերի վերաձևավորում: «Այդ ժամանակահատվածը ցուցանիշ կլինի` արդյոք փոփոխություններ անելու փորձեր կլինեն: Սակայն,  ինչ որ բան փոխելը շատ դժվար կլինի, բայց ոչ անհնարին»,-ասաց Իսկանդարյանը:

2015 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի:–0--