Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀՀ ԱԺ–ն նիստի օրակարգում չի ներառել նախագահի իմպիչմենտի մասին Փաշինյանի օրինագիծը

23.02.2015, 15:11
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի մերժել է ՀԱԿ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին» հայտարարության օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելու հարցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
 ՀՀ ԱԺ–ն նիստի օրակարգում չի ներառել նախագահի իմպիչմենտի մասին Փաշինյանի օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի մերժել է ՀԱԿ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին» հայտարարության օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելու հարցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Նիստի օրակարգում այդ հարցը ներառելուն կողմ է քվեարկել չորս պատգամավոր, դեմ` 68 պատգամավոր։ ՀԱԿ խմբակցության բոլոր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Ինչպես հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցությունը չի կարող օրինագծին կողմ քվեարկել «նման խոցելի և ոչ կատարյալ տեսքով»։

«Չեմ կարող հասկանալ, թե ինչու մեր գործընկերը (Նիկոլ Փաշինյան) ներկայացրել է օրինագիծը մեր պայմանավորվածություններին հակառակ։ Ընդունելի օրինագիծը նման տեսքով նշանակում է մեծ նվեր մատուցել Սերժ Սարգսյանին», – ասել է Զուրաբյանը։

Օրինագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանն իր հերթին տեղեկացրել է, որ հայտարարության օրինագծի քննարկման մի քանի ամիսների ընթացքում խորհրդարանի հանձնաժողովը ընդդիմադիր քաղաքական ուժերից չի ստացել ոչ մի առաջարկ։

Նախորդ ուրբաթ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները դեմ էին քվեարկել «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին» օրինագծին, որն առաջարկել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իր նախագծում գործող նախագահին է վերագրում պետական դավաճանության մեկ դեպք, պաշտոնական լիազորությունների չարաշահման ութ դեպք և այդ լիազորությունները գերազանցելու մեկ դեպք։

Մասնավորապես, ինչպես հետևում է նախագծից, ՀԱԿ–ը նախագահին վերագրում է, որ նա դավաճանություն է կատարել` Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրելով հայ–թուրքական արձանագրություններ, որտեղ ամրագրվել է կառավարական երկկողմ հանձնաժողովի ստեղծումը պատմական փաստաթղթերի և Հայոց ցեղասպանության հարցով արխիվների ուսումնասիրության համար։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ 2015 թվականի փետրվարի 16–ին նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ։

Նախագծի հեղինակի խոսքով, լիազորությունների գերազանցման դրսևորումներից մեկը 2009 թվականի հունիսին Սարգսյանի կողմից 2008 թվականի մարտի 1-2–ի դեպքերի փաստահավաք խմբի լուծարման մասին հրամանագիրն էր։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով 2008 թ.–ի փետրվարի 19–ին նախագահական ընտրություններում պարտվել էր Սերժ Սարգսյանին, նույն թվականի փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր կազմակերպում, որոնք մարտի 1–2–ին վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի հետ բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց մոտ 200 մարդ։

Բացի այդ, Փաշինյանը մեղադրում է նախագահին, որ փետրվարի 12–ին ՀՀԿ Խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Սարգսյանը գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը նշված է ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածում, և անգործություն է դրսևորել` լուրեր ունենալով ԲՀԿ–ի ղեկավարի միլիարդավոր դրամի չվճարած հարկերի վերաբերյալ, չի օգտագործել իր ռեսուրսն այդ տեղեկությունը պարզելու համար։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։–0–