Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Ֆրանսիայի նախագահը մայիսին կայցելի Հայաստան

14.03.2014, 10:21
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսին կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, այցի նախապատրաստական աշխատանքները քննարկեցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մարտի 13–ին աշխատանքային այցով այցելել է Փարիզ։
Ֆրանսիայի նախագահը մայիսին կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսին կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, այցի նախապատրաստական աշխատանքները քննարկեցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մարտի 13–ին աշխատանքային այցով այցելել է Փարիզ։ 

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։ 

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։ 
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: 
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։–0–