Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Գյումրի, որտեղ մի ամբողջ ընտանիք է գնդակահարվել

 Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Գյումրի, որտեղ մի ամբողջ ընտանիք է գնդակահարվել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի, որտեղ մի ամբողջ ընտանիք է գնդակահարվել, Facebook–ի իր էջում նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

«Պաշտպանության նախարարը Գյումրիում կհանդիպի Մոսկվայից ժամանած քննչական հանձնաժողովի անդամների հետ»,– նշեց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ռուսական պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Գյումրիի ողբերգության պատճառները հետաքննելու համար Հայաստան է ուղղվել հանձնաժողով ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Արկադի Բախինի գլխավորությամբ։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում խորը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Նա ընդգծել է, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց նկատմամբ նման բռնությունը»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է Հայաստանին և զոհվածների հարազատներին հնարավոր աջակցություն ցուցաբերել։

«Հանձնաժողովի հետաքննության արդյունքներով, ողբերգության բոլոր մեղավորները կենթարկվեն խիստ պատասխանատվության»,– նշվում է ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:52 12.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×