Պաշտոնից ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը
20.02.2018,
17:17
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պաշտոնից ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պաշտոնից ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Բորիս Դեմիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն», – նշվում է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում։-0-