Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Պատգամավորը տրամաբանական է համարում «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը

29.10.2013, 14:23
«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը տրամաբանական է, կարծում է իշխող ՀՀԿ–ից պատգամավոր Արտակ Դավթյանը։
Պատգամավորը տրամաբանական է համարում «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը տրամաբանական է, կարծում է իշխող ՀՀԿ–ից պատգամավոր Արտակ Դավթյանը։

Օրինագիծը ՀՀ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողովի դիտարկմանը։

«Խնդիրն ավելի խորն է, քան պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մակերեսային հարցը, որն այսօր լայնորեն քննարկվում է հասարակության շրջանում։ Ես, բնականաբար, դրական եմ վերաբերվում այդ օրինագծին»,– ասուլիսի ժամանակ ասաց Դավթյանը։

Պատգամավորը նշեց, որ նախաձեռնությունը նախևառաջ ուղղված է միասնական համակարգի ստեղծմանը, որն ըստ նրա, բավական տրամաբանական է և դրական ազդեցություն է ունենում աշխատավարձերի ձևավորման վրա։

Ըստ օրինագծի` նախագահի աշխատավարձի գործակիցը 20 է, խորհրդարանի խոսնակինն ու վարչապետինը` 18, նախարարներինը` 12, պատգամավորներինը` 10։ Գործակիցը կբազմապատկվի այն բազային դրույքաչափով, որն ամեն տարի կամրագրվի պետբյուջեում։ 2014 թ.–ի պետբյուջեում բազային դրույքաչափը կազմում է մոտ 66 հազար դրամ (մոտ 163 դոլար)։ –0–