ՀՀ փոխարտգործնախարարն անհաջող է համարել Պատրիարք Կիրիլի հայտարարությունը
14.01.2016,
14:51
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհաջող է համարել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում փոքրամասնությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհաջող է համարել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում փոքրամասնությունների մասին։
«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պատրիարք Կիրիլը նշել է, որ քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերություններն անամպ չեն եղել` ավելացնելով, որ պատմության մեջ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ։ «Բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում։ Որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։
Տեղական ԶԼՄ–ներում և սոցցանցերի հայկական հատվածունմ Պատրիարքի այս հայտարարությունը սկսեցին մեկնաբանել որպես Հայոց ցեղասպանության անուղղակի ժխտում։
Ավելի ուշ Պարտիարք Կիրիլի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը բազմիցս պարզ արտահայտվել է բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և Պատրիարքի ուղերձներում, այն մնում է անփոփոխ։
«Այդ հայտարարությունից հետո եղել է Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, թե իբր դա չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ հայտարարությունը շատ անհաջող էր», – ասաց Քոչարյանը` ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից։
Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակն իր մեկնաբանություններում նշել է, որ «Россия» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին: «Այս իրավիճակի հետ կապված Պատրիարքը որպես օրինակ առաջ է բերել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի պատմության օրինակը, երբ ստեղծված իրավիճակն ապահովում էր կրոնական փոքրամասնությունների բացարձակ անվտանգությունը», – նշվում է հայտարարության մեջ։
«Այս իրավիճակի բացակայությունը, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այժմ `ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում հանգեցնում է ողբերգական իրադարձությունների զարգացման: Հենց այդ պատճառով էլ մենք ներկայիս իրադարձություններն որակում ենք ցեղասպանություն», – նշել է Ալեքսանդր քահանա Վոլկովը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-