Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Պետդուման դեկտեմբերի 10–ին կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը

08.12.2014, 17:39
Պետդուման դեկտեմբերի 10–ին կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը
Պետդուման դեկտեմբերի 10–ին կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետդուման դեկտեմբերի 10–ին կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով պալատի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Պետդուման դեկտեմբերի 10–ին կքննարկի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը», – ասաց Սլուցկին։

Կոմիտեի նիստի ժամանակ հարցը կքննարկվի դեկտեմբերի 9–ին կայանալիք նիստի ժամանակ, ասել է Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ փաստաթուղթը կքննարկվի այս շաբաթ։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1 կվավերացվի ԵՏՄ–ի անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է Եվրասիական ինտեգրմանը Ղրղըզստանի անդամակցությանն ուղղված միջոցառումների ծրագիրը։–0–