Պետերբուրգյան հանդիպման ժամանակ արվել է փոքր քայլ ճիշտ ուղղությամբ. Սաֆրաստյան

Պետերբուրգյան հանդիպման ժամանակ արվել է փոքր քայլ ճիշտ ուղղությամբ. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ–ի սահմանում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել պետերբուրգյան եռակողմ հանդիպման շրջանակում, ճիշտ ուղղությամբ արված փոքր քայլ է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20–ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հանդիպման ժամանակ ձեռք է բերվել փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ։

«Դեռ հասկանալի չէ` ինչպես և ինչ մեխանիզմներ են գործարկվելու, որքանով կավելանա դիտորդների թիվը և ինչ ֆինանսավորում է ակնկալվում։ Այսինքն, պետք է հուսալ և սպասել, որ այս ուղղությամբ նախատեսված քայլերը կլինեն ավելի կոնկրետ և հետևողական», – հայտարարեց Սաֆրաստյանը։

Փորձագետի խոսքով` չարժե մոռանալ, որ Ադրբեջանը մշտապես փորձում է հակազդել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ «Ալիևը շատ անկանխատեսելի է, այդ պատճառով բարդ է հուսալ, որ նա չի շարունակի խաղաղ գործընթացին վնասելու իր քաղաքականությունը», – ասաց նա։

Սաֆրաստյանն ավելացրեց, որ այս համաձայնագրի իրականացումը բավականին երկարատև գործընթաց է, որը կհասնի իր տրամաբանական ավարտին միայն միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման դեպքում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:37 21.06.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×