Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Փոխվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրը

01.06.2017, 13:34
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում  տեղափոխել է խորհրդարանի արտահերթ նիստի օրը, որը նախատեսված էր անցկացնել հունիսի 8-ին:  
Փոխվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում  տեղափոխել է խորհրդարանի արտահերթ նիստի օրը, որը նախատեսված էր անցկացնել հունիսի 8-ին:  

Ինչպես հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ստեփանյանը, ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին 11:00-ին:

Նախատեսվում է, որ նիստի օրակարգում, մասնավորապես, կներառվեն հակակոռուպցիոն օրենսդրությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության փոփոխությունները, վարչական իրավախախտումների օրենսդրական փոփոխություններն ու  քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարման հարցերը:–0–