Պուտին. պետական ԶԼՄ–ները պետք է ղեկավարեն հայրենասերները, բայց Ռուսաստանում շատ են մասնավոր ռեսուրսները

Պուտին. պետական ԶԼՄ–ները պետք է ղեկավարեն հայրենասերները, բայց Ռուսաստանում շատ են մասնավոր ռեսուրսները

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական լրատվական ռեսուրսների ղեկավարները պետք է երկրի շահերը պաշտպանող հայրենասեր մարդիկ լինեն, միաժամանակ Ռուսաստանում շատ են սեփական տեսակետն ունեցող մասնավոր ԶԼՄ–ները, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի մամուլի ասուլիսում` մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիմքի վրա ստեղծված «Ռուսիա սեգոդնյա» նոր գործակալության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Կիսելյովին նշանակելը։

Դա թույլ է տալիս համեմատել տարբեր դիրքորոշումներ և հաշվի առնել ընդդիմադիրների տեսակետը, պարզաբանեց նախագահը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Պետական լրատվական ռեսուրսները պետք է գլխավորեն Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանող հայրենասեր մարդիկ։ Եվ հենց այդպես էլ կլինի»,– ասել է Պուտինը` մեկնաբանելով Ռուսաստանի վարկանիշի հետ կապված հարցը, մասնավորապես, այն մասին, որ նորաստեղծ «Ռուսիա սեգոդնյա» գործակալությունը գլխավորած մարդը, օրինակ, «Կիևում բավականին ուժեղ ալերգիա է հարուցում»։

«Ինչ վերաբերում է մասնավոր ԶԼՄ–ներին, ապա դրանք մեզ մոտ
շատ են և իրավունք ունեն ու պետք է պաշտպանեն այն տեսակետը, որի կողմնորոշումն ունի նրանց ընտրազանգվածը»,– ընդգծել է նա։

Պուտինի խոսքով` դա միանգամայն նորմալ է և «հնարավորություն ու իրավունք է տալիս տարբեր դիրքորոշումներ համեմատել և վերջնական որոշումներ ընդունելիս ուղղորդվել և նկատի առնել նաև մեր ընդդիմախոսների տեսակետները»։ «Մենք այդպես էլ անում ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,– հայտարարեց պետության ղեկավարը։

Պուտինը դեկտեմբերի 9–ին հրամանագիր է ստորագրել «ՌԻԱ Նովոստիի» հիմքի վրա «Ռուսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին։ Այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը։ Նոր գործակալության կազմում է նաև «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոհեռարձակող ընկերությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:52 19.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×